Անցյալ դարի 60-ական թվերին հաճախ էին շրջիկ ակրոբատ դերասաններ հայտնվում շենքերի բակում։ Մետաղյա խողովակները խաչաձև կապկպում-կանգնեցնում էին, որոնց վրայով լար էին ձգում, ու էդ լարի վրայով ակրոբատներից մեկը` լարախաղացը, վազվզում էր, ցատկոտում էր, պառկում, նստում էր, մի խոսքով, անում էր էն, ինչին ընդունակ էր։ Ւսկ նրա խաղընկերը, որպես ծաղրածու, նույն բանը կրկնում էր գետնի վրա` զվարճացնելով հանդիսականներին։ Ու ժամանակ առ ժամանակ, գլխարկը ձեռքին, մտնում էր ամբոխի մեջ, դրամ հավաքում:
Էն ժամանակներում լարախաղացին ասում էին քյանդրբազ։
Անցել է վաթսուն տարի, բայց այսօր էլ Հայաստանը քյանդրբազի երկիր է։ Պարզապես տարբերությունը նախկինի համեմատ այն է, որ այսօր մեկը լարախաղաց է, մնացած բոլորը` ծաղրածուներ, որոնք զվարճացնում են մեր թշնամիներին ու աշխարհին, և աշխարհը քահ-քահ ծիծաղում է, քանի որ լարախաղացն էլ ծաղրածու է։
Համլետ Մարտիրոսյան